AM
13 Նոյեմբեր 2001 - 19:08 AMT

«ԻՆՏԵՐ ԿՈՆՏԱԿՏ» ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ «ՆԱԻՐԻՏ»-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԻ 51% ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Օրերս «Ինտեր Կոնտակտ» ուկրաինական ընկերության ներկայացուցիչները այցելել են Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ» ՓԲԸ` այդ գործարանի արժեթղթերի 51%-ի ձեռքբերման վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրել են գործարանում: Նոյեմբերին ընկերությունը պետք է կառավարությանը ներկայացնի «Նաիրիտի» զարգացման վերաբերյալ բիզնես-նախագիծ եւ միայն դրա հաստատումից հետո կստորագրվի համապատասխան պայմանագիրը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: