Ստամբուլի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն էր նվիրված նախօրեին Փարիզում կայացած երկու քաղաքների ղեկավարների` Ալի Մուֆիթ Գուրգունի ու Ռոբերթ Նազարյանի հանդիպումը: Հանդիպման նախաձռնող է հանդես եկել ֆրանիսիական խորհրդարանի Սենատի խոսնակ Քրիսթիան Փոնսլեն: Ինչպես հայտնում է «Արմինֆո»-ն, վկայակոչելով Անատոլական գործակալությունը, հանդիպման նպատակն է եղել Հայաստանի ու Թուրքիայի մերձեցումը: Քաղաքապետերը պայմանավորվել են կարգավորել երկու քաղաքների միջեւ հարաբերությունները: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլի ու Երեւանի համալսարանների ղեկավարների հանդիպման կազմակերպման մասին: Սպասվում է, որ հանդիպումը կֆինանսավորի Ֆրանսիայի Սենատը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է:






