AM
13 April 2010 - 10:53 AMT

Արցախցի 2 մարզիկներ հաղթել են Ֆրանսիայում կայացած վազքի միջազգային մրցաշարում

Ապրիլի 11-ին Ֆրանսիայի Մեդոն քաղաքում (Փարիզի մոտ) կայացած վազքի միջազգային մրցումներին տարբեր երկրների մարզիկների հետ մեկտեղ մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Ֆրանսիայում 10 կմ մրցավազքում շուրջ 700 մասնակիցներից հաղթող է ճանաչվել արցախցի թեթև ատլետ Արթուր Պետրոսյանը: ԼՂՀ-ից մյուս վազորդ Աշոտ Հայրապետյանը հաղթանակ է տարել 5 կմ մրցավազքում: