AM
7 Նոյեմբեր 2001 - 18:29 AMT

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՖՈՐՈՒՄՈՒՄ

Ամերիկայի Հայկական համագումարի տնօրենների խորհրդի ղեկավար Վան Գրիգորյանը, որն այսպես կոչված հայ-թուրքական հանձնաժողովի անդամ է, ընդունել էր ԱՄՆ-ի ու Կանադայի շուրջ հինգ տասնյակ կազմակերպություններ միավորող Ամերիկա-թուրքական միությունների 22-րդ համագումարին մասնակցելու ու ելույթ ունենալու հրավերը: Ժողովը կայացել է Վաշինգտոնում նոյեմբերի սկզբներին: Գրիգորյանն իր ելույթում հայտարարել է, որ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծումը տեղին էր: Նա ընդգծել է, որ հանձնաժողովը այնպիսի մարմին չէ, որն իրավասու է հանդես գալ եզրակացություններով այն մասին, թե 1915 թվականի իրադարձությունները կարելի է որոկել որպես ցեղասպանություն, թե ոչ: Նշելով, որ 1914 թվականին Արեւմտյան Հայաստանում գործում էր 2989 հայկական եկեղեցի ու վանք` Գրիգորյանն ասել է, որ «մարդկանց ու սրբությունների ոչնչացումը ոչ ոքի մոտ չի կարող հպարտության զգացմունք արդնացնել: Իսկ եթե այդպիսի զգացմունք որեէ մեկի մոտ այնուամենայնիվ կա, ապա հաշտեցման հանձնաժողովի նշանակությունը ավելի է աճում»: «Մենք փորձում ենք դասեր քաղել աշխարհում գործող հաշտեցման այլ հանձնաժողովների աշխատանքից: Դրանցից որոշները հասան հաջողության, մյուսները` ոչ: Եթե մենք կարողանանք փոխըմբռնման դեպքում բացել մեր հարաբերությունների նոր գլուխ, ապա նպատակները կնվաճվեն»,- հայտարարել է Վան Գրիգորյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: