Monte-Carlo Rolex Masters-2010 մրցաշարում, որը տեղի է ունենում Մոնակոյում ապրիլի 10-18-ը, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 1/8 եզրափակչում հանդիպել է Միխայիլ Յուժնիի հետ (Ռուսաստան):
Որոշիչ պարտիայի սկզբում Յուժնին եռակի բրեյկ-փոյնթ է ձեռք բերել, բայց Նալբանդյանը կարողացել է խաղն իր ձեռքը վերցնել և հաղթել 1:0 հաշվով: Արդյունքում հարաբերությունների պարզաբանումը վերածվեց թայ-բրեկի, որում ավելի հաջողակ էր Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-n:
Հիմա 1/4 եզրափակչում Մոնակոյի մայրաքաղաքում արգենտինացին խաղալու է իսպանացի Թոմի Ռոբրեդոյի հետ, որն ուժեղ էր սերբ Վիկտոր Տրոիցկուց (6:4, 6:3): Նալբանդյանը և Ռոբրեգոն պաշտոնական խաղերում հանդիպել են 6 անգամ, առավելությունը Նալբանդյանի կողմում է:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2,543,750 եվրո: