AM
20 April 2010 - 07:56 AMT

Դավիթ Նալբանդյանը բաց կթողնի Barcelona Open Banc Sabadell-2010 և Internazionali BNL d’Italia-2010 առաջնությունները

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը բաց կթողնի Barcelona Open Banc Sabadell-2010 (Բարսելոնա) և Internazionali BNL d'Italia-2010 (Հռոմ) առաջնությունները:

Gotennis.ru-ի տեղեկատվության համաձայն, Նալբանդյանը, որը Monte-Carlo Rolex Masters-2010-ի քառորդ եզրափակչում զիջեց Նովակ Ջոկովիչին (Սերբիա), ապրիլի 19-ին բժշկական ստուգում է անցել Բարսելոնայում, որը պարզել է, որ նա ձախ ոտքին ծնկից ներքեւ ընկած ջլի պատռվածք ունի:

Ինչպես հաղորդում է մրցությունների պաշտոնական կայքը, Դավիթ Նալբանդյանը փոխարեն Բարսելոնայի առաջնությանը կմասնակցի Էկվադորից թենիսիստ Նիկոլաս Լապենտին, որը ներկայիս մրցությունների երրորդ շրջան դուրս գալու համար իր ուժերը կչափի Օսկար Էրնանդեսի հետ (Իսպանիա):