AM
20 April 2010 - 08:10 AMT

Հայ շախմատիստները մասնակցում են Ֆրանսիայում ընթացող բաց մրցաշարին

Մի խումբ հայ շախմատիստներ են մասնակցում Ֆրանսիայի Մալակոֆ քաղաքում անցկացվող բաց մրցաշարին: Երեք տուրից հետո միջազգային վարպետներ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) եւ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) վաստակել են 2-ական միավոր եւ առաջատարներից ետ են մնում մեկ միավորով:

Ինչպես հաղորդում է armchess.am կայքը, Ֆրանսիան ներկայացնող Ռուդոլֆ Գրիգորյանը եւ Կլոդ Ադամյանը վաստակել են 1,5-ական, Ալբերտ Լիսայանը եւ Վարդան Չմշկյանը` 1-ական միավոր:

Մրցաշարին մասնակցում են 197 շախմատիստներ: