AM
21 April 2010 - 07:12 AMT

ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պայմանավորվել են տեղափոխել Հայաստան-Ռուսաստան և Ռուսաստան-Հայաստան հանդիպումների անցկացման վայրերը:

Այսպիսով, 2011թ. մարտի 26-ին կկայանա Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, իսկ 2011թ. հունիսի 4-ին` Ռուսաստան-Հայաստան հանդիպումը:

Բ խմբի մնացած խաղերում փոփոխություն չկա, և Հայաստանի հավաքականը խաղալու է հետևյալ խաղացանկով`

03.09.10 Հայաստան-Իռլանդիա 07.09.10 Մակեդոնիա-Հայաստան 08.10.10 Հայաստան-Սլովակիա 12.10.10 Հայաստան-Անդորրա 02.09.11 Անդորրա-Հայաստան 06.09.11 Սլովակիա-Հայաստան 07.10.11 Հայաստան-Մակեդոնիա 11.10.11 Իռլանդիա-Հայաստան