Չինաստանում աշխարհի կաուչուկ արտադրողները գնացել են դեմպինգի եւ այդպիսով փակել հայ արտադրողի մուտքը այդ շուկա: Այս մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին են հայտնել Հայաստանի արդյունաբերության ու առեւտրի նախարարությունում: Հայկական կողմը այս տարի փորձում էր Չինաստանում վաճառել «Նաիրիտ» ՓԲԸ-ի արտադրության 10 հազար տոննա կաուչուկ` տոննայի դիմաց 2025 դոլար գնով, սակայն «Դյուպոն» ու «Բայեր» ընկերությունները գնացին դեմպինգի եւ իջեցրին գները մինչեւ տոննայի դիմաց 1500-1800 դոլար: Արդյունաբերության ու առեւտրի նախարարությունում նշել են, որ Չինաստանում ացետիլենային տեխնոլոգիայի հիման վրա կաուչուկ արտադրող «ՉինԱրմենպրեն» հայ-չինական ձեռնարկության ստեղծման որոշումը պայմանավորված էր հենց այդ արտադրանքի ինքնարժեքը իջեցնելու անհրաժեշտությամբ: Գործարանը կառուցելու համար Չինաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է կառավարության երաշխիքներով տրամադրել 100 միլիոն դոլարի չափով վարկ 7 տարի մարման ժամկետով տարեկոն 7 տոկոսով: Գործարանը շահագործման է հանձնվելու 2004 թվականին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: