AM
31 October 2001 - 18:43 AMT

«ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԱՇԻՍՏՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԱԲՆԱԿ ՀԱՅԻ

Երեկ երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքում «Ռուսական ազգային միաբանություն» կազմակերպության գրոհայինների կողմից սպանվել է «Ցարիցինո» մետրոյի կայարանի մոտ գտնվող շուկայում առեւտրով զբաղվող Մոսկվայի բնակիչ Վարդան Կուլիջանյանը: Հարձակվողները փշրում էին առեւտրային շարքերն ու ծեծի ենթարկում առեւտրականներին: Վարդան Կուլիջանյանից բացի սպանվել է նաեւ Հնդկաստանի քաղաքացի Շարմա Կումարը: Տուժել է նաեւ «Ցարիցինո» եւ «Կաշիրսկայա» կայարանների միջեւ գտնվող մետրոյի վագոնի մոտ 100 ուղեւոր, որոնք նույնպես ենթարկվել են գրոհայինների հարձակմանը: 12 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: 21.00-ին մոտ «Սեւաստոպոլ» հյուրանոցի մոտ շուրջ 100 գրոհային հարձակվել են նաեւ Աֆղանստանի քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց: Արդյունքում եւս 5 հոգի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մինչ այժմ ձերբակալված է անկարգությունների 25 մասնակից: Հարուցված է քրեական գործ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: