AM
29 April 2010 - 06:06 AMT

Վանես Մարտիրոսյանը կմենամարտի Ջո Գրինի հետ

Առաջին միջին քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (69,9 կգ) ռինգ դուրս կգա հունիսի 5-ին Բրոնքսում (ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ): Նրա մրցակիցը կլինի առայժմ անպարտելի ամերիկացի Ջո Գրինը:

Մարտիրոսյանի ու Գրինի մենամարտը կկայանա մեծ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում: