AM
1 May 2010 - 07:18 AMT

Կանանց Գրան Պրի. Լիլիթ Մկրտչյան-Էլինա Դանիելյան պարտիան ավարտվել է ոչ ոքի

Նալչիկ քաղաքում (Ռուսաստան) ընթացող կանանց Գրան Պրիի 5-րդ տուրում հայ շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղացել են միմյանց հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի:

Դրանից հետո Մկրտչյանը հավաքել է 2,5 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը, իսկ Դանիելյանը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան) 4,5 միավորով շարունակում է գլխավորել Գրան Պրին:

Մայիսի 1-ին շախմատիստուհիները հանգստանում են, իսկ մայիսի 2-ին կայանալու է 2-րդ տուրը: Մկրտչյանի մրցակիցը լինելու է Մոնղոլտուլ Բատհույագը (Մոնղոլիա), իսկ Դանիելյանը խաղալու է Հու Յիֆանի հետ (Չինաստան):