Նալչիկում ընթացող կանանց Գրան պրիի 8-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստուհիների համար: Լիլիթ Մկրտչյանը սևերով հաղթեց Բաիրա Կովանովային (Ռուսաստան) և բարելավեց իր դիրքերը մրցաշարային աղյուսակում: Այժմ նա 4 միավորով կիսում է 6-7 տեղերը Հումփի Քոներուի հետ (Հնդկաստան):
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը, նույնպես սևերով ոչ ոքի խաղաց Ժու Չենի (Քաթար) հետ և 1,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Գրան պրիիի առաջատարն է Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան) 6,5 միավորով:
9 տուրում Մկրտչյանը կխաղա Հումփի Քոներուի (Հնդկաստան), իսկ Դանիելյանը` Մոնղոլտուլ Բաթհույագի (Մոնղոլիա) հետ: