AM
5 May 2010 - 10:14 AMT

Աբրահամ-Ֆրոչ մենամարտը կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում

«Super Six Boxing Classic» մրցաշարի մասնակիցների` միջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (Գերմանիա) և WBC վարկածով նախկին չեմպիոն բրիտանացի Կառլ Ֆրոչի միջև մենամարտը կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում:

Դանիայում Միքել Կեսլերին պարտվելուց հետո Ֆրոչը հայտարարել է, որ Արթուրի հետ մենամարտն անցկացնելու է միայն իր հայրենիքում` Նոթինգհեմում (Անգլիա), այլապես նա կդադարեցնի մասնակցությունը մրցաշարին: Միևնույն ժամանակ Աբրահամի թիմի անդամները հայտարարել են Բեռլինում մարտն անցկացնելու հավանականության մասին:

Ըստ պայմանագրի, Արթուր Աբրահամի և Կառլ Ֆրոչի մենամարտը պետք է տեղի ունենա Եվրոպայում, և այս դեպքում Շվեյցարիան կարող է չեզոք տարածք լինել, որը բավարարելու է երկու կողմերի պահանջները: Անկախ մարտն անցկացնելու համար տեղի ընտրությունից, հանդիպման ամսաթիվը` օգոստոսի 21-ը, դեռ մնում է անփոփոխ: