AM
6 May 2010 - 11:35 AMT

Վահագն Միլիտոսյան. Ես հպարտությամբ կկրեի Հայաստանի հավաքականի համազգեստը

Երիտասարդ հայ ֆուտբոլիստ Վահագն Միլիտոսյանը ֆուտբոլի ֆրանսիական «Ստադե Լավալ» ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Ակումբը մասնակցում է Ֆրանսիայի երկրորդ լիգայի մրցումներին: Այս տարվա հունիսին

Միլիտոսյանն արդեն հանդես կգա նոր ակումբում:

Ներկայում կենտրոնական հարձակվողը խաղում է «Ռեն Բրիկինի» ակումբի կազմում, որը մրցում է մինչև 17 տարեկանների ազգային առաջնությունում, և արդեն խփել է 15 գոլ:

Միլիտոսյանը Ֆուտբոլ սկսել է խաղալ 9 տարեկանից` Ավեսակ քաղաքի ակումբում: Խաղացել է նաև «Բլան», «Ռեդոն» ակումբների կազմում, իսկ 2008-2009 թ. խաղաշրջանում մինչև 16 տարեկանների մրցումների ժամանակ հանդես է եկել «Լորեանա»-ի կազմում, որն ընդգրկված էր Ֆրանսիայի առաջին լիգայի մրցախաղերում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Միլիտոսյանն ասել է, որ նա երազում է Հայաստանի հավաքականի կազմում խաղալ. «Ես հպարտ կլինեմ, որ Հայաստանի հավաքականի համազգեստը կրեմ,սակայն դեռևս որոշ չլուծված հարցեր կան», – ասել է ֆուտբոլիստը:

Երիտասարդ հարձակվողը ֆրանսիական հայտնի մի քանի ակումբներից, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայի առաջին լիգայում, իրենց կազմում խաղալու առաջարկ է ստացել: «Իմ խաղով հետաքրքրվում են «Ռեն», «Օսեր» ակումբները, սակայն ես ընտրել եմ «Ստադե Լավալը», քանի որ այս ակումբը երիտասարդական ֆուտբոլի լավ դպրոց է անցել, իսկ ես ուզում եմ ավելիին հասնել», – նշել է Միլիտոսյանը: