Մայիսի 7-ին Նալչիկում ավարտվել է կանանց Գրան պրիի երրորդ փուլը, որին մասնակցում էին 12 շախմատիստուհիներ:
Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը վերջին տուրում անհաջող են հանդես եկել: Երկու շախմատիստուհիներն էլ 11 –րդ տուրում զիջել են ռուս շախմատիստուհիներին. Մկրտչյանը պարտվել է Տատյանա Կոսինցևային, իսկ Դանիելյանը` Բաիրա Կովանովային: Մկրտչյանը Գրան պրիում զբաղեցնում է 9-րդ, իսկ Դանիելյանը` 12-րդ տեղը: Մրցաշարի հաղթողն է Տատյանա Կոսինցևան: