Հայկական «Նաիրիտ» ձեռնարկության ղեկավարությունը եւ չինական Շանսի գավառի ռեզինատեխնիկական գործարանը ստորագրել են համատեղ «ՉինԱրմՊրեն» ձեռնարկության ստեղծման մասին արձանագրություն, որը պետք է արտադրի քլորոպրենային կաուչուկ: Նոր ընկերության արժեթղթերի 40%-ը պատկանելու է հայկական կողմին, իսկ 60%-ը` չինական: Հայկական կողմը ձեռնարկության ստեղծման համար ներդնում է 14 մլն դոլար սարքավորումների տեսքով: Չինական գործընկերները ներդնում են 100 մլն դոլար գումարով: Նախատեսվում է, որ արժեթղթերի 40-տոկոսանոց փաթեթը Հայաստանին կբերի տարեկան 4-6 մլն դոլար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: