Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հերքել է հայկական թերթի այն տեղեկատվությունը, ըստ որի օմբուդսմենի գրասենյակի անդամը ձերբակալված է` ոստիկանին դաժանորեն ծեծելու համար: Նրա խոսքերի համաձայն, խոսքն ընդամենը ճանապարհային կանոնները խախտելու կասկածանքի մասին է, իսկ մնացածը հետաքննությունը ցույց կտա: «Երբ ասում են, որ մեր աշխատակիցը դաժանորեն ծեծել է ոստիկանի և օմբուդսմենի աշխատակազմում զբաղեցնում է բարձր պաշտոն, ապա դա ցույց է տալիս, որ հոդվածը պատվիրված է», – ասել է օմբուդսմենը` ավելացնելով, որ աշխատակիցը, որի մասին գրված է, իր աշխատակազմում աշխատում է ընդամենը կես տարի և մշակույթի ոլորտն է տնօրինում:
Միևնույն ժամանակ նա ասել է նաև, որ եթե պարզվի, թե գրասենյակի աշխատակիցն իրեն սխալ է պահել, ապա դա «նրան պատիվ չի բերի»:
Բացի այդ, Արմեն Հարությունյանն իր կարծիքն է հայտնել հատուկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի դատավճռի մասին: Անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների համար այդ ուսուցչին դատապարտել են երկու տարվա ազատազրկման: «Նման արարքների համար առանձնահատուկ կոշտ վերաբերմունք է պետք, և իրավապահ մարմինները հետևություններ պետք է անեն ու կանխարգելիչ աշխատանքներ կատարեն»:
Օմբուդսմենը չմեկնաբանեց այդ դեպքը, համարելով, որ մարդու իրավունքների պաշտպանը կարծիք է հայտնում միայն այն ժամանակ, երբ դատավճիռը չափից դուրս դաժան է համարում:






