Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ներկայացուցիչները համաձայն են հանդիպել թուրք դիվանագետ Էջվեթ Թեզկանի հետ, եթե հանդիպման օրակարգում ներառվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ԱՀՀ-ից, եթե հայկական կողմը միշտ խուսափի Անկարայի ներկայացուցիչների հետ անմիջական շփումներից, այդ փաստը կարող է օգտագործվել հայերի դեմ` հատկապես այս շաբաթ ԱՄՆ Սենատում ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկման ժամանակ: «Այդ քննարկման նախօրեին մենք պետք է Վաշինգտոնին ցույց տանք, որ չենք անտեսում պաշտոնական Անկարայի ներկայացուցիչների հետ մեզ հուզող հարցերի անմիջական քննարկման հնարավորությունը»,- հայտարարել են ԱՀՀ-ում: Ընդ որում աղբյուրը հաղորդել է, որ թուրքական կողմից տեղեկատվության աղավաղումից խուսափելու նպատակով հայկական կողմը մտադիր է հրապարակել այդ հանդիպումների ձայնագրությունը: