AM
12 October 2001 - 17:29 AMT

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ ՎՐԱ

Ռազմական գործողությունները Աբխազիայում չեն անդրադառնա հոկտեմբերի 23-ից 24-ը սպասվող Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի Հայաստան պաշտոնական այցի վրա: Այս մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության խորհրդական Գերորգի Թերզաձեն: Նրա խոսքերով` տվյալ փուլում ակտիվորեն շարունակվում են այցի նախապատրաստական աշխատանքները, կողմերը զբաղված են այցի ընթացքում ստորագրվելիք փաստաթղթերը համաձայնեցնելով: Վրացական դիվանագետը հրաժարվեց թվարկել փաստաթղթերը` հայտնելով, որ դրանք դեռ համաձայնեցված չեն: Այնուամենայնիվ, հայտնի է, որ Երեւանում Հայասստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարնաձեն կստորագրեն երկու պետությունների միջեւ բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիր, ինչպես նաեւ բանակցությունների արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն: Ինչպես հայտնի է, Հայաստանի ու Վրաստանի միջեւ բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը ստորագրվել է դեռ 1995 թվականին: Այժմյմյան փաստաթուղթը, ըստ էության, կդառնա հին պայմանագրի հարմարեցված տարբերակը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: