Ստամբուլում կայացել է Սազակիի անվան ատլետիկայի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են շուրջ 20 երկրների մարզիկներ:
Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ: Սաթենիկ Հովհաննիսյանն առաջին տեղը գրավեց հեռացատկում` ցույց տալով 5,43 մետր արդյունքը: Նարեկ Խաչատրյանը (1995-96թթ. ծնված պատանիների շրջանում) և Էրիկ Փորսուղյանը (1993-94թթ. ծնվածների շրջանում) 100 մ վազքում գրավեցին 3-րդ տեղը, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:
Իսկ Մոսկվայի միջազգային մրցաշարում, որտեղ խաղարկվում էին Սինգապուրի Օլիմպիական խաղերի ուղեգրեր, 4 մասնակից հայ մարզիկներն անհաջող հանդես եկան: