«Հայաստան» հ.մ կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 29-ին, Ռենդիի մինի-ֆուտբոլի խաղադաշտում կայացավ ֆուտբոլային հանդիպում Նեոս Կոսմոսի «Արարատ» թիմի և Հունաստանի Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների միջև, որը նվիրված էր Մայիսյան հաղթական հերոսամարտերին:
Ի վերջո հանդիպումը, ըստ կողմերի ցանկության, ավարտվեց ոչ ոքի` 5-5 հաշվով:
Այս ամսվա ընթացքում «Հայաստան» հ.մ կենտրոնի նախաձեռնությամբ, Աթենքում իրականացվել էր նաև Մայիսյան հերոսամարտերին նվիրված գեղարվեստական երեկո և շախմատի մրցաշար, հաղորդում է «Հայաստան» լրատուն: