Հայկական մրցավարական պատվիրակությունը` Քնարիկ Գրիգորյանի գլխավորությամբ, կսպասարկի Իսպանիա-Մալթա հանդիպումը կանանց Աշխարհի գավաթ – 2011-ի նախընտրական փուլի շրջանակներում:
Գլխավոր մրցավար Գրիգորյանին կօգնեն Հասմիկ Ղարիբյանն ու Արաքսյա Սարիբեկյանը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:
Հանդիպումը կկայանա հունիսի 24-ին Սեգովիա քաղաքում (Իսպանիա):