Աբխազիայի Գուլրիպի շրջանում հայկական Նաա գյուղի մոտ ողջ անցած գիշեր չեչեն եւ վրացի գրոհայինների միջեւ մարտեր են մղվել: Այդ մասին տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով «Ինտերֆակսը»: Աբխազիայի փոխնախագհ Վալերի Արշբայի խոսքերով, գրոհայինները գյուղ են մտել երեկ ու երեկոյան գնդակահարել են 14 խաղաղ բնակիչ: Արշբան մինչ այդ հայտնել էր գործակալությանը, որ աբխազ զինվորականները Կոդորի կիրճում լիովին շրջապատել են 400-500 թվաքանակով հրոսակախումբ: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ վրացի եւ չեչեն գրոհայինները հարձակվել էին Գեորգիեւսկոյե հայկական գյուղի վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: