AM
6 June 2003 - 17:52 AMT

ԿԼԱՄԱՐ ԵՎ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՂԲԱՅՐԱՑԵԼ ԵՆ

Ֆրանսիայի Կլամար քաղաքի եւ Արտաշատի քաղաքապետներ Ֆ. Կալտենբախը եւ Գ. Մուրադյանը ստորագրեցին երկու քաղաքների միջեւ եղբայրացման հուշագիր: Ինչպես նշել է ստորագրման արարողությանը ներկա գտնվող Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանը, «Կլամարը եւ Արտաշատը գալիս են ավելացնելու վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Ֆրանսիայի մի քանի տասնյակից ավելի եղբայրացած բնակավայրերի շարքերը, որը կազմում է մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամության կարեւոր սյուներից մեկը»: