AM
2 October 2001 - 16:56 AMT

«ՆՈՐԻԼՍԿԻ ՆԻԿԵԼԸ» ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ

Ռուսաստանյան «Նորիլսկի նիկել» ԲԸ շահագրգռված է Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի սեփականաշնորհման համար: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Աշոտ Շահնազարյանը: Նրա խոսքերով, ընկերության փորձագետները ներկայումս հետազոտություններ են կատարում ձեռնարկությունում: Ինչ վերաբերվում է Զանգեզուրի ՊՄԿ-ի արժեթղթերի հանձնմանը Ռուսաստանին պարտքի դիմաց, ապա Շահնազարյանը նշեց, որ «այդ հարցը չի քննարկվում»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: