Ամերիկայի Միացյալ Նահանգները կիսում են Հաայստանում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած «վարչական կալանքների» առնչությամբ մտահոգությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Դագլաս Դեւիդսոնի հայտարարության մեջ, որը մեկնաբանել է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվի հաշվետվությունը: «Մենք պաշտպանում ենք Հայաստանի իշխանություններին ուղղված կոչը` հրաժարվել խորհրդային ժամանակաշրջանի ընթացակարգերից եւ մշակել այնպիսի օրենսդրություն, որն ապահովի ազատ խոսքի եւ ժողովների հստակ իրավական երաշխիքներ, այսինքն` Հայաստանի սահմանադրությամբ արդեն նախատեսված իրավունքներ», – ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գլխավոր ներկայացուցչի հայտարարության մեջ: