Մոտ ապագայում Երեւան կժամանի գործարարների պատվիրակություն Կիպրոսից, որոնք մտադիր են Հայաստանում միկրոավտոբուսների արտադրության նախագիծ ներկայացնել, որի ընդհանուր արժեքն է 60 միլիոն դոլար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Զարգացման Հայկական Գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը: Մովսիսյանը ասել է, որ տարեվերջին կներկայացնի նաեւ այն ներդրումային ծրագրերի մանրամասները, որոնց շուրջ ներկայումս Գործակալությունը բանակցություններ է վարում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: