AM
25 Հունիս 2010 - 12:50 AMT

Ռուբեն Մեհրաբյան. Սփյուռքն ընդամենը արձագանքում է Հայաստանում և նրա շուրջ առկա իրերի դրությանը

Եվրոպայի Հայկական վեհաժողովի ֆորումի (FAAE) երեկվա հայտարարությանը կարելի էր և չարձագանքել և չմեկնաբանել այն, եթե չլիներ Հայաստանի ԱԳՆ նյարդային բլից-արձագանքը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Միջազգային ու քաղաքական հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Ինչպես ես հասկանում եմ, այդ հայտարարության մեջ, հղում անելով գաղտնի աղբյուրներին, ասվում է այնպիսի զարգացումների հնարավորության մասին, որոնք իրենց անբարոյականությամբ սահմանակցում են Լենին-Աթաթուրքի և Մոլոտով-Ռիբբենտրոպի դաշնագրերի հետ: Իսկ իր հետևանքներով, որոնք կարելի է պատկերացնել, նման զարգացումները հղի են նույնպիսի աղետով, որպիսի մեկի հետ հայ ժողովուրդը բախվեց 1920-23թթ. բոլշևիկների երկերեսանի քաղաքականության արդյունքում: Այսօր հայտնված տեղեկատվությունն մասին, որ Իսլամական հեղափոխության պահակախմբի իրանական կորպուսի ուժերն ու միջոցները տեղափոխվել և տեղակայվել են հայ-ադրբեջանական դիմակայության գծին սահմանակից շրջաններ այն դեպքում, երբ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարում է տարածաշրջանում ամերիկյան զորքերի հայտնվելու անընդունելիության մասին, ինչպես նաև Ռուսաստանից հրապարակվող փորձագիտական գնահատականները, որոնք լի են տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը Հայաստանի հնարավոր համաձայնության վերաբերյալ մտավախություններով, շատ լուրջ ուշադրության են արժանի»,- նշել է փորձագետը: Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս, որ FAAE արտահայտած մտավախությունները, ցավոք, անհիմն չեն, հատկապես այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ հունիսի 18-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ հստակ արձագանքից հետո:

«Այդ միջոցին գլխավոր հարցը, որը ծագում է, վերաբերում է անգամ ոչ թե հայտարարության ինքնին բովանդակությանը, այլ այն բանին, թե ինչու են Սփյուռքի կազմակերպություններն այդպես սուր արձագանքում տարբեր աղբյուրների տարբեր տեղեկատվությանը: Սփյուռքն ընդամենը արձագանքում է Հայաստանում և նրա շուրջ առկա իրերի դրությանը»,- նշել է նա: