AM
29 September 2001 - 15:35 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-Ի ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏԻ ՀԱԳՆԳԵՑՆԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉՆԵՐԻ» ՂԵԿԱՎԱՐԸ

Միանալով ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողություններին` Հայաստանը քաղաքական ռիսկի է գնում, որը կարող է միջուկային աղետի վերածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանի համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի «Կանաչների» կուսակցության ղեկավար Գեորգի Գաչեչիլաձեն: Փրայմ-Նյուսին տված հարցազրույում Գաչեչիլաձեն հայտարարել է, որ դիվերսիան կամ նույնիսկ վթարը Հայկական ատոմակայանում տարածաշրջանի համար «երկրորդ Չերնոբիլ» կհանդիսանա: Այդ դեպքում հաշված ժամերի ընթացքում հարկավոր կլինի էվակուացնել Թբիլիսիի ողջ բնակչությունը, ասել է «Կանաչների» առաջնորդը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: