Հայ Առաքելական Եկեղեցու Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերքով աշխարհի 25 քրիստոնեական եկեղեցիներից Երեւան են ժամանել հոգեւոր առաջնորդներ եւ ներկայացուցիչներ մասնակցելու Հայաստանի անկախության տասներորդ տարեդարձի եւ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին: Երեկ հյուրերին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այսօր քրիտոնեական եկեղեցիների ներկայացուցիչները Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղեկցությամբ այցելեցին Խոր Վիրապի վանքը, որտեղ մեկուսացված է եղել Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր եւ նրա առաջին Կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: