AM
26 September 2001 - 16:18 AMT

«ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» ՀԱՅ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Հայ-թուրքական «Հաշտեցման հանձնաժողովի» հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 18-21 Նյու-Յորքում: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարում /ԱՀՀ/, այդ մասին հայտարարվել է երեքշաբթի Ստամբուլում ավարտված Հանձնաժողովի նիստում: Նիստում նաեւ որոշում է ընդունվել Հանձնաժողովի հայ անդամների թվի ավելացման մասին: Ներկայումս նրանք չորսն են` ԱՀՀ Տնօրենների խորհրդի նախագահ Վան Կրիկորյանը, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը եւ ռուսաստանյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Ստամբուլում կայացած հանդիման ընթացքում Հանձնաժողովի անդամները ուսումնասիրել են հասարակության եւ ԶԼՄ-ների արձագանքը Հանձնաժողովի ստեղծման փաստի վերաբերյալ: Որոշում է ընդունվել «Հաշտեցման Հանձնաժողովի» քարտուղարության եւ ինտերնետայի էջի ստեղծման մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: