AM
13 July 2010 - 08:21 AMT

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայից կբերի տոհմային երինջներ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարը 2007-ից իրագործում է տոհմային անասնաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակներում կներկրվեն գերմանական և ավստրիական ցեղատեսակներ:

Ինչպես հուլիսի 13-ին լրագրողներին հայտնել է Գ. Ալավերդյանը, աշխատանքային խումբը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին կմեկնի Գերմանիա, որտեղ նախատեսվում է ձեռք բերել 260 գլուխ տոհմային երինջներ: