Այսօր «Ռուսաստանի Հայերի Միությունը» հանդես է եկել հայտարարությամբ, ուր քննադատության է ենթարկել այս տարվա հուլսին ստեղծված հայ-թուրքական «Հաշտեցման հանձնաժողովը»: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ չնայած նրան, որ երկու կողմերն էլ գիտակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, «պահպանվում է քաղաքական տգեղ խաղի հնարավորությունը Թուրքիայի եւ նրան աջակցող ուժերի կողմից, որոնք ձգտում են հակազդել աշխարհում ծավալվող հայոց ցեղասպանության արդեն ճանաչված փաստի հաստատման գործընթացին»: «Ռուսաստանի Հայերի Միությունը» ելնում է այն բանից, որ Թուրքիայի կողմից ցեղապսանության փաստի ճանաչման եւ դրա հետ կապված պատասխանատվության հարցում փոխզիջումները հնարավոր չեն: Դա քաղաքական առեւտրի առարկա չէ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանի Հայերի Միության հայտարարությունում նաեւ նշվում է, որ հայտնի են «թուրքական կողմը ներկայացնող հանձնաժողովի անդամների ծայրահեղական տեսակետները»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: