AM
15 September 2001 - 15:39 AMT

ՍԱՐԱՏՈՎՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Սարատովի մարզում կստեղծվի հայկական կոնյակի արտադրության հայ-ռուսաստանյան համատեղ ձեռնարկություն: Համատեղ արտադրության վերաբերյալ պայմանավորվածությունը հաստատել է Սարատովի մարզի նահանգապետ Դմիտրի Այացկովը, որն ուղեկցում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նահանգապետի եւ Երեւանի քաղաքապետի հանդիպման ժամանակ քննարկվել են Սարատովի եւ Երեւանի միջեւ տնտեսական գործակցության հեռանկարները: Ներկայումս նախապատրաստվում է Սարատովի մարզի պատվիրակության այցը Հայաստան: Պատվիրակության կազմում կընդգրկվեն մարզի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների եւ գիտական կենտրոնների տնօրեններ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: