ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնել է, որ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները չեն անդրադառնա Հայաստանի` առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու ժամկետների վրա: (Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի գլխավոր գրասենյակը գտնվում էր ահաբեկիչների հարձակմանը ենթարկված Առեւտրի համաշխարհային կենտրոնի շենքում:) Նախարարը հայտնեց, որ օրերս Բրյուսելում գտնվող հայկական պատվիրակությունը շարունակում է բանակցությունները ԱՄՆ վարչակազմի հետ` ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցով: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ոչինչ չի կարող խանագարել ամերիկյան վարչակազմին իրականացնելու ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: