AM
12 September 2001 - 17:04 AMT

ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱԶԴԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՎՐԱ

ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները չեն ազդել հայկական ինքնաթիռների չվերթների վրա: Այդ մասին «ԱՐՄԻՆՖՈ» գործակալության թղթակցին հաղորդեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից: Հաղորդման համաձայն, չվացուցակներում փոփոխություններ չկան – չեն նախատեսվում: Ինչ վերաբերում է Եր-անի օդանավակայանին, ապա Հայաստանի կողմից քրիստոնեության, որպես պետական կրոնի, ընդունման 1700-ամյակի տոնակատարության առնչությամբ միջոցառումների ընդարձակ ծրագրի հետ կապված մտցրվել է պահպանության ուժեղացված ռեժիմ: Անվտանգության ապահովմանը նպատակաուղղված լրացուցիչ միջոցառումներ չեն ձեռնարկվում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: