AM
12 September 2001 - 15:58 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին երեկ Ամերիկայում տեղի ունեցած ահաբեկչության առիթով: «Ես ցնցված եմ Նյու Յորքի ու Վաշինգտոնի իրադարձություններով, որոնք դարձան բազմաթիվ մարսդկային զոհերի պատճառ: Ահաբեկչությունը պետք է ոչնչացվի համատեղ ջանքերով»,- ասվում է ուղերձում: «Հայաստանը միանում է աշխարհին` դատապարտելով այս անմարդկային եւ ողբերգական հանցագործությունը: Ողջ հայ ժողովրդի անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ, ինչպես նաեւ զոհվածների հարազատներին եւ մերձավորներին»,- գրում է նախագահը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: