AM
5 August 2010 - 13:55 AMT

Հայաստանում էներգետիկ ոլորտի համար վարկային կազմակերպություն կհիմնադրվի

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 5-ին կայացած գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին պարտավորեցրել է ապահովել ՀՎԷԷ հիմնադրամի կողմից 100 տոկոս մասնակցությամբ վարկային կազմակերպության հիմնադրումը` էներգետիկ ոլորտում ներդրողների վարկային պահանջարկի բավարարման նպատակով: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Ընկերության կազմակերպաիրավական տեսակը կլինի փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)` 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով։ «Այն ստեղծվող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդնելու համար հիմնադրամին կհատկացվի ՀԲ աջակցությամբ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ծրագրի միջոցներից մարված գումարների հաշվին»,- նշվում է հաղորդագրության մեջ: