AM
7 September 2001 - 15:53 AMT

ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը կմասնակցի Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, Ռուսական ուղղափառ եկեղեցու ղեկավարը Հայաստան կժամանի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով: Ենթադրվում է, որ նա Հայաստանում կգտնվի սեպտեմբերի 21-ից 23-ը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: