Հայաստանի նախագահի հրամանագրով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը պարգեւատրվել է 1-ին աստիճանի “Մարտական խաչ ” հայկական շքանշանով: Հայաստանի պետական բարձր պարգեւը Նիկոլայ Պատրուշեւին այսօր Երեւանում հանձնել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչայանը: Նշենք, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրենը մասնակցում է Երեւանում անցկացվող ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին: