Այսպես կոչված Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամներից մեկի հայտնությունը դարձավ նոր փաստարկ հօգուտ նրա, որ այդ հանձնաժողովի գործունեությունը հակասում է հայերի ազգային շահերին: Թուրքիան ներկայացնող Օզդեմ Սանբերին Բաքվում հրատարակվող «525» թերթին տրված հարցազրույցում հայտնել է, որ «հանձնաժողովի գլխավոր նպատակը ԱՄՆ կոնգրեսի եւ արեւմտյան երկրների խորհրդարանների կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը կանխարգելելն է»: «Մեզ համար շատ կարեւոր է, որ այդ հարցը չդառնա կոնգրեսի քննարկման առարկա: Քանի դեռ մենք շարունակում ենք երկխոսությունը, համոզված եմ, «հայկական բանաձեւը» չի ընդգրկվի կոնգրեսի օրակարգում եւ մենք` թուրքերս կշահենք դրանից»,- պնդում է Սանբերին: Հիշեցնենք, որ հայկական կողմը ներկայացնող հանձնաժողովի անդամները վերջերս հանդես եկան հայտարարությամբ, որում հայտնեցին իրենց անհամաձայնությունը այն բանի հետ, որ հանձնաժողովի գործունեությունը կարող է վնաս հասցնել հայերի ցեղասպանության համաշհարհային ճանաչման գործին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: