Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի Դամասկ կատարած այցի արդյունքը եղավ Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը: Սիրիական կողմից փաստաթուղթը ստորագրել է ռազմական գերատեսչության ղեկավար գեներալ Մուստաֆա Թալասը: Սիրիայի պաշտպանության նախարարության կողմից տարածված պաշտոնական մամլո-հաղորդագրությունում չեն նշված համաձայնգրի մանրամասնությունները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: