AM
6 September 2010 - 08:32 AMT

Արտակ Շաբոյան. Հայաստանում ալյուրի գինը բավական ցածր է

Հայաստանում ալյուրի շուկայում իրավիճակն այնպիսին է, որ գները գտնվում են բավական ցածր մակարդակում, օգոստոսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հավաստիացրել է Տնտեսական մրցունակության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքերով, ՏՄՊՀ-ն սկսել է դիտարկում անցկացնել Հայաստանի ալյուրի շուկայում ընթացիկ տարվա հուլիսին, քանի որ ՌԴ կառավարության կողմից ցորենի արտահանման համար էմբարգո սահմանելն ազդել է համաշխարհային գների վրա, ավելին, նման «շոկային» իրավիճակից օգտվել են տրանսպորտային ընկերությունները, որոնք բարձրացրել են իրենց ծառայությունների գները:

Արտակ Շաբոյանը հաղորդել է, որ հանձնաժողովը բանակցություններ է վարում ցորեն մատակարարողների հետ, ինչպես նաև տրանսպորտային ընկերությունների հետ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների, որի պատճառով սեպտեմբերին ցորենի գները նվազել են 20 տոկոսով: Այսօր, նրա խոսքերով, 1 կգ բարձր որակի ալյուրի գինը Հայաստանի մանրածախ առևտրի կետերում չի գերազանցում 200 դրամը: «Եթե համեմատենք մեր գներն ԱՄՆ, Եվրոպայի, Ռուսաստանի և Ուկրաինայի գների հետ, ապա դրանք բավական ցածր են»,- ասել է նա: Դրա հետ կապված, ՏՄՊՀ նախագահը նշել է, որ ցորենի գինը հայկական շուկայում նույնիսկ ավելի ցածր է, քան հարևան երկրներում: