Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու 12-րդ Միջազգային բանկային կոնգրեսի աշխատանքներին: Ինչպես տեղեկացվում է ԿԲ մամուլի հաղորդագրությունում, «Բանկային համակարգը եւ կայուն տնտեսական աճ» թեմայով կոնգրեսը, որին կմասնակցեն ԱՊՀ երկրների կենտրոնական եւ կոմերցիոն բանկերի ղեկավարները, տեղի կունենա հունիսի 4-7: Ենթադրվում է, որ կոնգրեսի աշխատանքին կմասնակցեն նաեւ երեք հայկական կոմերցիոն բանկերի ղեկավարներ: