AM
27 August 2001 - 19:18 AMT

ՎԻՐՋԻՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՍՏԵՂԾԱԾ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՎԻՐՋԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐԻ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆԸ

ԱՄՆ Վիրջինիա նահանգի նահանգապետ Ջեյմս Գիլմորը պաշտոնապես ստեղծել է նահանգային 25-հոգանոց հանձնախումբ, որի նպատակն է ընդարձակել տնտեսական ու մշակութային կապերը Հայաստանի ու Վիրջինիա նահանգի միջեւ: Հանձնախումբը նահանգապետին խորհուրդներ է տալու Հայաստանի եւ Վիրջինիա նահանգի միջեւ ծրագրերն ու համագործակցությունը ծավալելու վերաբերյալ: Ըստ «Ամերիկայի ձայնի», օգոստոսի 24-ին Գիլմորը իր հրապարակած հայտարարագրում հատկապես նշել է, որ Վիրջինիայում բնակվող հայերը հարստացրել են նահանգի մշակույթը, արվեստը, առեւտուրը, վարչարարությունը եւ բազում բնագավառներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: