AM
7 September 2010 - 14:38 AMT

Լևոն Արոնյանը հավակնում է «Chess Masters»-ի եզրափակչի 4-րդ ուղեգրին

Շանհայում (Չինաստան) շարունակվում է Մեծ սաղավարտի խաղարկության ««Chess Masters» (Շախմատի վարպետներ) մրցաշարը: 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զիջել է Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան) և 6 միավորով կիսում է երկրորդ տեղը: Մրցաշարում առաջատար է Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), որը Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ իրեն տեղ է ապահովել այս մրցաշարի եզրափակչում, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-15-ը իսպանական Բիլբաո քաղաքում: Չորրորդ ուղեգրի նվաճողներ կարող են դառնալ Արոնյանը և Կրամնիկը, որոնք հավասար միավորներ ունեն:

Վերջին 6-րդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա Շիրովի, իսկ Կրամնիկը` Վան Հաոյի (Չինաստան) դեմ: