Ամերիկայի հայկական համագումարի ակտիվիստների հետ հանդիպման ընթացքում կոնգրեսական Սթիվ Իսրաելը հայտնեց կոնգրեսի այսպես կոչված «հայկական խմբի» մեջ մտնելու որոշման մասին: Նա դարձավ կոնգրեսի 102-րդ անդամը, որը միացավ խմբին այս նստաշրջանի ընթացքում: Սթիվ Իսրաելը նշեց, որ հայկական ծագմամբ ընտրողները «Վաշինգտոնում ունեն վստահելի ընկեր» հանձինս իրեն: Նա ասաց, որ լի է պատրաստականությամբ հասնելու կոնգրեսի կողմից 1915 թվականի ցեղասպանության փաստը ճանաչող այսպես կոչված «հայկական բանաձեւի» ընդունմանը: Հանդիպման ընթացքում մյուս հարցերի հետ մեկտեղ քննարկվել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող օգնության ուղղությունները, ինչպես նաեւ Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման պահպանման անհրաժեշտությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: