AM
15 September 2010 - 11:06 AMT

Հայաստանի ազգային հավաքականը FIFA վարկանիշում իջել է 9 հորիզոնականով

Սեպտեմբերի 15-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Վերջին ցուցակի համեմատ, որը ներկայացվել է օգոստոսի 11-ին, Հայաստանի ազգային հավաքականը իջել է 9 հորիզոնականով և 273 միավորով զբաղեցնում է 105-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի մրցակիցներից EURO-2012-ի ընտրական փուլում ամենաբարձր` 19-րդ տեղում Սլովակիայի հավաքականն է, Ռուսաստանը 25-րդն է, Իռլանդիան` 33, Մակեդոնիան` 71, Անդորրան` 202:

Առաջին տեղը զբաղեցնում է 2010-ի աշխարհի չեմպիոն Իսպանիան 1824 միավորով: Երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիան է (1663), երրորդ տեղում` Գերմանիան (1490):