Հայաստանի արդյունաբերության նախարարությունը քննարկում է Չինաստանում քլորոպրենային կաուչուկ արտադրող համատեղ ձեռնարկության ստեղծման նախագիծ: ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքերով, հայկական կողմը կներդնի հայկական «Նաիրիտ» ձեռնարկությունում տեղնոլոգիաները եւ չօգտագործվող սարքավորումների մի մասը: Ինչպես հայտնի է, Հայաստանը եւ Չինաստանը բանակցություններ են վարում քլորոպրենային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին` Չինաստանի քիմիական ձեռնարկություններից մեկի հիմքի վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: